|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Քութայիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանց ցուցադրել է քաղաքից մեծամասնական ընտրակարգով ընտրված` «Վրացական երազանք» դաշինքից պատգամավոր Գուբազ Սանիկիձեի լուսանկարը` խորհրդարանում քնած. տեղեկացնում է Новости-Грузия-ն:
Լուսանկարն, ի դեպ, տարածվել էր համացանցերում, եւ վստահեցվում էր, որ այն արվել է խորհրդարանական նիստի ժամանակ:
«Սա ձեր մեծամասնական պատգամավորն է, եւ քանի նա քնած է խորհրդարանում, դուք` քաղաքացիական հասարակությունը, պետք է արթնանաք, որպեսզի ձեզանից չխլեն խորհրդարանը, որպեսզի Վրաստանից չխլեն Վրաստանի համար շատ կարեւոր գաղափարը` ռեգիոնալիզմը, Վրաստանի ուժեղացման գաղափարը»,- ասել է Սահակաշվիլին քութայիսցիներին: