|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 24-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը Ուկրաինայում զոհվել է 6 702 խաղաղ բնակիչ. այսպիսին են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին տվյալները։
ՄԱԿ-ի հաշվարկներով՝ վիրավորվել է 10 479 քաղաքացի։ Սպանվածների մեջ կա 424 երեխա, վիրավորների մեջ՝ 775։
ՄԱԿ-ի տվյալներով՝ նոյեմբերին զոհվել է 162 խաղաղ բնակիչ, այդ թվում 11 երեխա, վիրավորվել 526 մարդ (այդ թվում 32 երեխա)։
Ուկրաինայի իշխանությունների եւ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում նոյեմբերին զոհվել է 134, վիրավորվել 446 խաղաղ բնակիչ։
Մահերի եւ վիրավորումների պատճառը հիմնականում գնդակոծություններն ու ռմբակոծություններն են։