|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունվարի 5-ի երեկոյան ադրբեջանական կողմից շարունակվել են Տավուշի մարզի սահամանամերձ՝ Այգեպար, Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի գնդակոծությունները: Կեսգիշերին արդեն գնդակոծել են խոշոր տրամաչափի զենքերով:
Azatutyun.am-ի հաղորդմամբ` Ներքին Կարմիրաղբյուրում` իր տան բակում, մահացու վիրավորվել է գյուղի բնակիչ` 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանը: Նրան ծանր վիճակում վիճակում հասցրել են Բերդի հիվանդանոց, բայց հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը:
Yerkir.am -ի աղբյուրի հաղորդմամբ` Այգեպարի, Մովսեսի և Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչները գիշերն անցկացրել են թաքստոցներում: Գյուղերի կրած վնասների մասին տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ: