Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հայաստանում դեկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 702 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156142 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 575910 վերջին մեկ օրում` 2743 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 15999 պացիենտ. մեկ օրում նվազել է 452-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 136766 անձ, վերջին մեկ օրում՝ 1128 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2714 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 663 է: