|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Facebook-ի էջը տեղեկացնում է, որ կաթողիկոս Արամ Ա-ն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ` Էրդողանի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորև.
«Քիչ առաջ կարդացինք Ապրիլ 24-ի առիթով Թուրքիոյ վարչապետին պատգամը ուղղուած հայութեան: Արդարեւ, պատմական դէպքերու չարափոխութիւնը չի կրնար յաղթահարել պատմութեան անհերքելի ճշմարտութիւնը: Ինչ որ տեղի ունեցաւ 1915 թուականին թուրքիոյ մէջ, պատերազմի հետեւանքով պատահած դէպքեր չէին, պարոն վարչապետ, այլ` ցեղասպանութիւն էր հայ ժողովուրդին դէմ բառին իրաւական ու քաղաքական հասկացողութեամբ.
Ցեղասպանութիւն՝ կազմակերպուած ու գործադրուած քու նախահայրերուդ, Թալեաթ Փաշաներու ու էնվերներու կողմէ: Հետեւաբար, հայ ժողովուրդը ցաւակցութիւն ու բարոյախօսութիւն չէ որ կը սպասէ թուրքիոյ պետութենէն, այլ` Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ու հատուցումը»: