Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած ԵՄ պատվիրակության հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ բանակցությունների հնարավորությունը.
«Ես կարծում եմ, որ կարևոր է, որ Հայաստանը հստակ ասի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, ապա դա չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայից ուղարկված Վարդանյանի նմանների հետ, ով իր գրպանում ունի ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր։
Նրան Մոսկվայից այնտեղ են ուղարկել հստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խոսել այն մարդկանց հետ, ովքեր ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։ Եթե իմ նշած որոշ երկրներից` այսինքն դրսից, միջամտություն չլինի, և այս գործընթացը կասեցնելու փորձեր չլինեն, կարծում եմ, որ այն կարող է ավելի դինամիկ լինել։ Բայց սա կապ չունի Փաշինյանի ու նրա իշխանության հետ։ Ինչպես ասացի, պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ այն երկրների և կառույցների միջև, որոնք Ադրբեջանը համարում է, որ կարող են օգնել այդ հարցում»,- ասել է Ալիևը: