|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
Նա նշեց, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ.
«Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանում ապրող հայերի, այլ Եվրոպայի և Ամերիկայի հայկական սփյուռքի և այս տարածաշրջանում խաղաղություն չցանկացող շրջանակների հետ։
«30 տարի հայկական օկուպացիայի տակ գտնվող Ղարաբաղի շրջանն ազատագրվել է 44 օրում»
Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ինքը կընդունի դա, մեծ դժգոհություն առաջացրեց հատկապես հայկական սփյուռքի կողմից։
«Հայաստանն այլ շանս չունի, քան այս տարածաշրջանում Ադրբեջանի հետ խաղաղ և համերաշխ ապրելու»,- ասել է Քուրթուլմուշը: