կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-15 11:04
Առանց Կատեգորիա

Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, մենք պատրաստ ենք Հայաստանի հետ համագործակցության. Ալիև

Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, մենք պատրաստ ենք Հայաստանի հետ համագործակցության. Ալիև

ԵԱՀԿ-ն կազմակերպություն է, որն անմիջականորեն մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծմանը: Հակամարտությունն արդեն անցել է պատմության գիրկը, և մենք պետք է նայենք ապագային․ ըստ AzerTac-ի՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդեի հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր մենք ձեզ հետ քննարկել ենք գաղափարներ, թե ինչպես կառուցել ապագա աշխատանքը: Կարծում եմ, որ պատերազմից հետո անցած 4 ամիսներն արդեն ցույց են տվել երկու կողմերի կամքը՝ փակելու էջը և կենտրոնանալու ապագայի վրա: Դա շատ կարեւոր է»,- նշել է նա:

Ալիևը հայտնել է, որ իրենք արդեն սկսել են «վերականգնել բռնազավթումից ազատագրված տարածքները»:

«Շատ բան կա անելու, քանի որ բռնազավթումից ազատագրված տարածքներում ոչնչացվել է ամեն ինչ՝ քաղաքներ, գյուղեր, մշակութային հուշարձաններ, բոլոր ենթակառուցվածքները: Իրոք, աշխատանքի մասշտաբը մեծ կլինի: Ամբողջությամբ ավերված տարածքը ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր է: Մենք արդեն սկսել ենք բանակցային գործընթացը` Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը բացելու ուղղությամբ: Սա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մի մասն է: Բանակցությունների մի քանի փուլեր անցել են տարբեր մակարդակներով: Կարծում եմ, որ հենց այս հարցը կարող է ելակետ դառնալ պատերազմի էջն ամբողջությամբ փակելու և այն պատմության գիրկն ուղարկելու համար: Քանի որ կապի բացումը կօգնի տարածաշրջանի բոլոր երկրներին, նոր դինամիկա կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանը և կստեղծի նոր հնարավորություններ: Սա կարող է հանգեցնել հնարավոր համագործակցության շատ այլ ոլորտներում: Ես արդեն բացահայտ ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան: Մենք մեր առաջադրանքը կատարել ենք: Մենք ազատագրել ենք մեր տարածքները, կատարել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ բանաձևերը: Եվ հիմա մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա»,- ասել է Իլհամ Ալիևը: