Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1991թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21֊ին Ալմա֊Աթայում ԽՍՀՄ֊ի մեջ մտնող 15 հանրապետություններից 11֊ի կողմից (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Վրաստան չմիացան) ստորագրվեց Անկախ Պետությունների Համագործակցություն ստեղծելու մասին հռչակագիր։ Վերջինով այո', փոխադարձ ճանաչվեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, այսինքն` այն տարածքային ամբողջականությամբ, որով հռչակել էին հանրապետություններն իրենց անկախությունը։ Այո', Հայաստանը հարգեց Ադրբեջանի Անկախության մասին 1991թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18֊ի Անկախության մասին սահմանադրական ակտը, հատկապես 1,2,3 հոդվածները, որոնցով անկախ Ադրբեջանը իրեն իրավահաջորդ էր համարում 1918֊1920թթ. Ադրբեջանը, ինչպես նաև այդ ակտով 1922թ.դեկտեմբերի 22֊ին ստորագրված ԽՍՀՄ դաշնագիրն այլևս չէր գործում և այլն ու ստորագրեց ԱՊՀ հռչակագիրը։
Ըստ այդմ` Ադրբեջանը ԱՊՀ ստեղծելու մասին հռչակագիրը ստորագրել է` 1918֊1920թթ. Ադրբեջանի սահմաններով, քանի որ դրա իրավահաջորդն է` ըստ իր Անկախության մասին սահմանադրական ակտի, իսկ 1918֊1920թթ Ադրբեջանի կազմում չեն եղել ոչ միայն Ղարաբաղը` մոտ 8,5 հազար ք.կմ֊ով, (Ղարաբաղը Ադրբեջանին է տրվել ՌԿ(բ)Կ Կավբյուրոյի 1921թ. հուլիսի 5֊ի որոշմամբ), այլև խորհրդային տարիներին Հայաստանից մաս֊մաս բզկտած տարածքները։
ՀՀ Գերագույն խորհուրդը 1992թ.հուլիսի 8֊ին ընդունեց նաև պատմական որոշում, որի յուրաքանչյուր կետը խախտողը հայ ազգի թշնամին է և պետական դավաճան։
ՀՀ և Արցախի Հանրապետության դիրքերն իրավական առումով ամուր են։
Իսկ այ թուրք֊թաթարական տրամաբանությամբ Ուկրաինան և ՌԴ֊ն էլ են ստորագրել ԱՊՀ հռչակագիրը)))
«Միջազգային հանրությանն» էլ փոխանցեք, Ազգերի լիգան չի ճանաչել 1918֊1920թթ Ադրբեջանը, քանի որ այդ պետության սահմանները ճշտված չէին, Հայաստանը 1920թ հունվարի 19֊ին ճանաչել են։
Լիլիթ Մակարյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ