կարևոր
7858 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-04 12:00
Քաղաքական

Հայկական սփյուռքը հզոր գործոն է և կարող է ճեղքել. Լիլիթ Մակարյան

Հայկական սփյուռքը հզոր գործոն է և կարող է ճեղքել. Լիլիթ Մակարյան

Հայաստանի իշխանություններից սպասել որևէ կտրուկ և վճռական քայլեր` Բերձորի միջանցքը բացելու հարցում, անհույս է և ինքնախաբեություն` նախ մի քանի պատճառով։ Մասնավորապես, ՀՀ իշխանությունները ժամանակ ձգելու և ծանր իրավիճակից ելք գտնելու համար զանազան խոստումներով` իրենց խճճել են և հայտնվել աշխարհաքաղաքական հանգույցի մեջ, որից օգտվում է թշնամին և նորանոր հարվածներ հասցնում։ Հայաստանը տկարացած է, իսկ բնակչության հիմնական մասն այնքան ապականված է, այնքան անհայրենիք, այնքան անարժեք, այնքան անաստված, որ լուռ սպասում է դեպքերի զարգացմանը, ողջ ներուժը զբաղեցնելով` էսօր էլ ուտենք֊խմենք, թուրքը իրո՞ք կհասնի Երևան, արդյո՞ք կկորցնենք պետականությունը ցնորամիտ մտատանջումներով, իսկ որոշներն էլ արդեն հաշտվել են իրավիճակին, հանձնվել և իրենց պատկերացնում են թուրքի տիրապետության տակ։

Այս պարագայում Սփյուռքը հզոր գործոն է։ Աշխարհի անտարբերությունը ճեղքվեց, թուրքական ժխտողականությունը այդ ժամանակ կասեցվեց և մեր ազգային ողբերգությանը հարգանքի տուրք մատուցվեց ASALA-ի, Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների (ՀՑԱՄ)... շնորհիվ. հիշեցնեմ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Միտերանը հարգանքի տուրք մատուցեց և առաջին անգամ օգտագործեց <<Գենոցիդ>> տերմինը, նույնը` ԱՄՆ֊ի նախագահ Ռ.Ռեյգանը։ Աշխարհում այժմ այլ իրավիճակ է և ՀՑԱՄ֊ի, ASALA-ի գործողությունների կոչեր չեմ անելու, բայց Հայկական սփյուռքը անհապաղ պետք է ոտքի կանգնի և կարող է ճեղքել թուրք֊թաթարական խարդավանքն ու աշխարհաքաղաքական փակուղին։

Երեք երկրներում` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, խաղաղ բլոկադայի ենթարկեք պետական շենքերը, դեսպանատները, միջազգային կազմակերպությունների գրասենյակները, կաթվածահար արեք երթևեկությունը, համաշխարհային առաջադեմ հանրությունը, որն իր ձայնը բարձրացրել է 120 հազար հայերին, այդ թվում` 30 հազար երեխաներին հումանիտար աղետի մատնելու փաստին, կմիանա ձեզ։

Հայոց Վեհափառներ, պատրիարքներ, սփյուռքի ավանդական կուսակցություններ և հազարավոր կազմակերպություններ ոտքի հանեք, դուք կարող եք:

 Լիլիթ Մակարյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ