կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 15:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանություններն էլ պիտի իրենց կուսակիցներին ուղարկեն, որ Դիմադրության շարժումը հզորանա․ Լիլիթ Մակարյան

Նոր Նորքից մեկնարկած՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթին Զեյթուն թաղամասում միացան նաև Հայաստանի եվրոպական համալսարանի շատ դասախոսներ, ինչպես նաև իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մակարյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Լիլիթ Մակարյանը հայտարարեց, որ Դիմադրություն շարժման մարդաշատությունը ձեռնտու է նաև իշխանություններին։

«Իշխանություններին ևս ձեռնտու է, որ միանան, որովհետև այս պայքարը իշխանության համար չէ։ Իշխանությունները, եթե արտաքին հարաբերություններից հասկանում են, պիտի իրենց կուսակիցներին ուղարկեն, որ շարժումը հզորանա և կարողանանք ազգովի խափանել գլոբալիստների ծրագիրը, թուրքերի ծրագիրը, որոնց միակ նպատակն է Հայաստանը ջնջել երկրի երեսից»,-ասաց նա։

Որպես պատմաբան ես չէի կարող այլ դիրքորոշում ունենալ, նշեց Լիլիթ Մակարյանը, բոլորը պետք է իմանան, որ Արցախը մեր երկրի անբաժանելի հողատարածքն է։

Նշենք, որ Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

Մանրամասն՝ տեսանյութում․