կարևոր
802 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-22 14:04
Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. գայլերի ոհմակը հոշոտել է 43 գլուխ ոչխար

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. գայլերի ոհմակը հոշոտել է 43 գլուխ ոչխար

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:30-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան խոշորացված համայնքի Արգինա բնակավայրի բնակիչ 57-ամյա Հարություն Ասատրյանը իր և գյուղի մի քանի բնակիչներին պատկանող գառները հերթական անգամ արոտավայր տանելու ժամանակ ականատես է եղել սարսափ ֆիլմ հիշեցնող տեսարանի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ գայլերի ոհմակը հոշոտել է նրան և գյուղացիներին պատկանող մոտ 28 գլուխ ոչխարների, այդ թվում՝ մայրացու։

Տեղում պարզվել է, որ 15 գլուխ ոչխարներ կորած են, 28 գլուխ վիրավոր ոչխարների էլ իր համագյուղացիների հետ հայտնաբերել են տանից մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում։

Ընդհանուր նա իր խնամքի տակ ուներ 208 գլուխ ոչխար, որոնց մի մասը գնել էր պարտքով։

Դեպքի մասին արդեն տեղեկացրել են վարչական շրջանի ղեկավարին, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժին և այս պահին սպասում են, մինչ ժամանեն ոստիկանները, որ դեպքը արձանագրեն, ինչից հետո խնդրանքով դիմեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, որ իրենց օգնեն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։