կարևոր
724 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-22 14:20
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը բանակցում է Գեղարքունիքի մարզում պատարագի մասնակցելու համար․ Նաիրի Հոխիկյան

Նիկոլ Փաշինյանը բանակցում է Գեղարքունիքի մարզում պատարագի մասնակցելու համար․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը գրում է․

Նիկոլ Փաշինյանը բանակցում է Գեղարքունիքի մարզում պատարագի մասնակցելու համար։

Հիմա հատկապես Մարտունիում ու Վարդենիսում ակտիվորեն փորձում են կազմակերպել, որ հաջորդ կիրակի տեղի ունենալիք պատարագի ժամանակ կազմակերպեն Նիկոլի մասնակցությունը որևէ եկեղեցում։

Հավանաբար վաղը' կիրակի օրը, Նիկոլը կհայտարարի այդ մասին։ Թող մասնակցի, ես խնդիր չեմ տեսնում, մանավանդ որ նույնիսկ մուսուլմանները կարող են ներկա լինել քրիստոնեական արարողությունների, թվացյալ առերևույթ քրիստոնյա Նիկոլին ինչո՞ւ պիտի արգելվի։

Անհրաժեշտ է, որ քահանան պատարագի ժամանակ հնչեցնի թեմի առաջնորդի և Ամենայն Հայոց կաթողիկոսի անունները։