|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում Է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը, այս անգամ մինչեւ նոյեմբերի 15-ը: Այդ մասին հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները: Նրանց աշխատանքում սահմանափակումները մտցվել են «Ռոսավիացիա»-ի կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելու օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: