Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել՝ մինչև հունիսի 14-ը երկարաձգելու ինքնամեկուսացման, մուտքի վերահսկման և այլ սահմանափակող միջոցառումների ռեժիմը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արգելվում է սպորտային, ժամանցային, հասարակական և այլ միջոցառումների անցկացումը»,-ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ անցաթղթերի նորացման կարիք չկա, դրանք ինքնաբերաբար երկարաձգվում են:
Այսպիսով, մայրաքաղաքում նախկինի պես չեն կարողանա աշխատել ռեստորանները, սրճարանները եւ հանրային սննդի այլ հաստատություններ՝ բացի առաքման ծառայություններից:
Փակ են մնում նաև գեղեցկության սրահները և սպա կենտրոնները:
Ընդ որում, հունիսի 1-ից մայրաքաղաքում սահմանված ռեժիմով եւ ժամանակացույցով կթույլատրեն զբոսանքները, այդ թվում 65-ից բարձր տարիքի բնակիչների, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների:
Ոչ պարենային խանութները և սպասարկման կենտրոնները կվերսկսեն իրենց աշխատանքը, որոնք չեն պահանջում հաճախորդի երկարատև ներկայություն:
Քաղաքում կբացվեն հանրային այգիները և պուրակները:
Սոբյանինը նշել է, որ Մոսկվայում սահմանափակումների մեղմացման ֆոնին կխստացվեն դիմակների և ձեռնոցների ռեժիմները: Այժմ տնից ցանկացած ելքի համար անհրաժեշտ է օգտագործել ձեռնոցներ, դիմակներ և այլ պաշտպանիչ սարքավորումներ: