02 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 417.4 |
GBP | ⚊ | 482.58 |
GEL | ⚊ | 147.07 |
RUB | ⚊ | 4.02 |
USD | ⚊ | 393.4 |
«Ռոսավիացիա»-ն մինչեւ նոյեմբերի 3-ը երկարացրել Է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում: Այդ մասին ասվում Է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել Է մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 3-ը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում:
Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ից քաղաքացիական ինքնաթիռների համար փակել Է իր օդային տարածության մի մասը երկրի հարավում եւ կենտրոնական մասում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: