կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-03 13:56
Հասարակություն

Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի օդաչուները 2021թ.-ին գերակատարել են թռիչքների պլանը

Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի օդաչուները 2021թ.-ին գերակատարել են թռիչքների պլանը

Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական «Էրեբունի» ավիաբազայում ամփոփվել են կազմավորման 2021 թվականի գործունեության արդյունքները։

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՄիԳ-29 կործանիչների օդաչուները եւ բանակային ավիացիայի անձնակազմերը Ka-52 եւ Mi-8MTV-5 ուղղաթիռներով գերակատարել են 2000 ժամ թռիչքի ընդհանուր ժամանակի տարեկան պլանը։ Միջին հաշվով` յուրաքանչյուր օդաչուի տասը ամսվա թռիչքը ավելի քան 70 ժամ է տեւել:

Տարվա ընթացքում բանակային եւ կործանիչ ավիացիայի ջոկատները մասնակցել են մարտավարական թռիչքային վարժանքներին, որոնց ընթացքում կատարել են կառավարվող հրթիռների մարտական արձակումներ, ցածր եւ բարձր բարձրություններում պարզ, բարդ եւ բարձր թռիչքների տարրեր՝ մանեւրելով մարտական զույգերի եւ ստորաբաժանումների կազմում։

Ավիաբազայի հրամանատարությունը մեծ ուշադրություն է դարձնում կազմավորում ժամանած երիտասարդ օդաչուների մասնագիտական պատրաստվածությանը։ Բարդ կլիմայական պայմանների (ցածր ամպամածություն, խիտ մառախուղներ), ինչպես նաեւ բարձր լեռների պատճառով երիտասարդ օդաչուները հատուկ պատրաստության կարիք ունեն։

Անդրկովկասում ՀՌՕ օդաչուները կատարել են շուրջօրյա հերթապահության հիմնական առաջադրանքները՝ ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգում։ Նրանք նաեւ կատարել են շարասյուների ուղեկցման, օդային դեսանտի մարտավարական վայրէջքի եւ հետախուզական ու մոտոհրաձգային ստորաբաժանումների գործողություններին կրակային աջակցություն տրամադրելու ուսումնամարզական առաջադրանքներ: