կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-27 20:45
Հասարակություն

Հերթական ամոթը ՀՊՏՀ-ում. Կառավարությանը խնդրում են հաստատել ԿԳՄՍՆ-ի ապօրինությունները

Հերթական ամոթը ՀՊՏՀ-ում. Կառավարությանը խնդրում են հաստատել ԿԳՄՍՆ-ի ապօրինությունները

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներից Yerkir.am –ը ստացել է մի նամակ, որում մասնավորապես ասվում է․

Ինչպես արդեն բոլորին հայտնի է, Տնտեսագիտական համալսարանի գործող ժամանակավոր ղեկավարին ԿԳՄՍ նախարարն ապօրինաբար է նշանակել, ընդ որում, այնքան մեծ համառությամբ ու գիտակցաբար դա արեց (սկզբից դպրոցների մասին իրավական հիմքով, այնուհետև գործուղում կամ արձակուրդ գնալու հիմքով), որ շատերի մոտ բնական հարց առաջացավ՝ ո՞րն է ՀՊՏՀ ժամանակավոր ղեկավարի համար հերթական անգամ հեղինակազրկվելու իմաստը:

Տեղեկացանք, որ այսօր ՀՊՏՀ գիտական խորհրդի առցանց նիստի ընթացքում, որին ներկա է եղել նաև որևէ կարգավիճակ չունեցող Դիանա Գալոյանը, խորհրդի անդամներին «հորդորել են», որ հերթական ամոթալի բաց նամակը ստորագրեն ի պաշտպանություն փոխնախարար Գրիշա Թամրազյանի մտերիմ թեկնածու Դ. Գալոյանի, որովհետև հասկացել են, որ վերջինիս «ընտրվելու» ապօրինություններն այնքան անհերքելի են եղել, որ դրա արդյունքները Կառավարությունը չի պատրաստվում հաստատել: Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր այսպիսի ծայրահեղ քայլերի դիմել և գիտական խորհրդի անդամներին գիտնականին անվայել նամակ ստորագրել տալ: Այն դեպքում, երբ նրանց անմիջական ղեկավարը Արմեն Գրիգորյանն է, ով պատրաստ է դիմելու ամենածայրահեղ քայլերի, միայն թե պահպանի Դ. Գալոյանի ռեկտոր նշանակվելու վերջին հույսերը: Իսկ եթե լիներ մեկ ուրիշ՝ օրենքով նշանակված ժամանակավոր պաշտոնակատար, բնականաբար, ենթականերն այդպիսի ճնշման տակ չէին լինելու, հատկապես երբ գիտական խորհուրդը ՀՊՏՀ կանոնադրության համաձայն որևէ կապ չունի ռեկտորի ընտրության գործընթացի հետ:

Ցավոք, այս աննախանձելի վիճակին են հասցրել մեր սիրելի համալսարանը, իսկ գործող ղեկավարության կարգախոսը դարձել է մեկը. չունես ոչ մի հակափաստա՞րկ, ենթականերիդ բաց նամա՛կ գրել տուր բարոյահոգեբանական մթնոլորտի մասին:

Սպասենք համալսարանը դաժանաբար հեղինակազրկող հերթական ամոթալի նամակի հրապարակմանը, որով Կառավարությանը խնդրում են հաստատել բացահայտ ապօրինությունների արդյունքները: