|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Հանրային հեռարձակողների խորհուրդը Հանրային հեռուստաընկերությանը 2 միլիարդ 299 մլն դրամ գումար է փոխանցել։ Փոխանցման պայմանագիրը կնքվել է Հանրային հեռարձակողների խորհրդի նախագահ Արա Շիրինյանի եւ Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի միջեւ։
Պայմանագրից տեղեկանում ենք, որ այդ գումարով Հ1-ը պետք է կազմակերպի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի շրջանակներում համերգային շոու եւ այլ ծառայություններ իրականացնի։ Պայմանագրում առկա չէ մատուցվող ծառայությունների տեխնիկական բնութագիրը, այսինքն՝ հայտնի չէ, թե Հ1-ն այս խոշոր գումարով ինչպիսի շոու պետք է անի։
Նշենք, որ եւս 2 մլրդ 248 մլն դրամն էլ Հանրային հեռուստաընկերությանը հատկացվեց կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ։ Ստացվում է, որ այս պահի դրությամբ Հ1-ին, երգի մրցույթն անցկացնելու համար, պետական բյուջեից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 4․5 միլիարդ դրամ։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ դեկտեմբերի սկզբին։
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում։