կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-27 12:00
Քաղաքական

«Մեդիա պաշտպանը» կոչ է անում Հանրային հեռուստաընկերությանը դադարեցնել իշխանահաճո գործելաոճը

«Մեդիա պաշտպանը» կոչ է անում Հանրային հեռուստաընկերությանը դադարեցնել իշխանահաճո գործելաոճը

«Մեդիա պաշտպանը» գրառում է կատարել՝ անդրադարձնալով Հանրային hեռուստաընկերության 1lurer.am լրատվական կայքով հրապարակված «Ջիանի Բուքիքիոն Հրայր Թովմասյանին կոչ է արել հարգել Սահմանադրությունը» հոդվածին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հանրային hեռուստաընկերությունն իր 1lurer.am լրատվական կայքով ապատեղեկատվություն է տարածում` մոլորեցնելով հասարակությանը և հերթական անգամ ապացուցելով, որ Հանրային hեռուստաընկերության լրատվական բաժինը սպասարկում է իշխանությունների շահերը և սեփական դիմագիծ չունի։

Այս անգամ 1lurer.am-ը հոդված է հրապարակել` վերնագրելով. «Ջիանի Բուքիքիոն Հրայր Թովմասյանին կոչ է արել հարգել Սահմանադրությունը»:

Ոչ բնօրինակում և ոչ էլ հայերեն թարգմանված տարբերակում Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակում նման մտքեր չկան։

Սա նկատվեց ու քննարկվեց համացանցում, ինչից հետո Հանրայինը որոշ փոփոխություններ արեց. «Բուքիքիոն Թովմասյանին ուղղված նամակում կոչ է արել հարգել Սահմանադրությունը, իսկ ԱՆ-ը հիշեցնում է՝ Հանձնաժողովի հետ կա ամբողջական համաձայնություն»:

Այս վերնագրից էլ կարելի է ենթադրել, որ Ջիանի Բուքիքիոյի կոչն ուղղված է Հրայր Թովմասյանին, մինչդեռ տեքստում ասվում է. «Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք լիովին չեն արտահայտում Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունը»:

Փաստացի, Բուքիքիոն մտահոգություն է հայտնել Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ` մատնանշելով դրանում տեղ գտած խնդիրները:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային hեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավարությանը ևս մեկ անգամ վերանայել նյութի վերնագիրը և դադարեցնել իշխանահաճո գործելաոճը»: