Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անձեռնմխելիությունից զրկելու համար հիմքեր են պետք, որը, համոզված եմ, այսօրվա այսպես կոչված իրավապահները չունեն։ Դա միգուցե իրենց ցանկությունն է, բայց մի բան է ունենալ ցանկություն, մի բան է՝ կարողանալ առարկայան կիրառել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորի մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ:
Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որևէ միջնորդություն առկա չէ:
Վահե Հակոբյանն էլ նշեց, որ ծանոթ է հրապարակմանը և ընդգծեց ՝ անձեռնմխելիությունից զրկելու համար հիմքեր են պետք, որոնք առկա չեն։
«Ցավոք, այսօր Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ամբողջ իրավապահ համակարգն իր տակ մտցնել և գլխավոր դատախազի նշանակումը վերջնակետն էր։ Թե՛ նախաքննական վարույթ իրականացնողները, թե՛ վերահսկողություն իրականացնող մարմինները, թե՛ Էրիկ Ալեքսանյանի կալանավորումը մեսիջ էր բոլոր փաստաբաններին՝ վախը բռնելու համար։ Սա է այսօրվա մեր իրականությունը։ Մենք ապրում ենք բռնապետությունում»,- նշեց Վահե Հակոբյանը։
Իսկ թե արդյո՞ք այս ընթացքում իր մասնակցությամբ որևէ գործով ինչ-որ գործողություն իրականացվել է, Հակոբյանը նշեց, որ մի քանի գործով վկայի կարգավիճակ ունի, որքանով գիտի՝ առաջիկայում իրեն պետք է հրավիրեն՝ ևս մեկ լրացուցիչ հարցաքննության, իսկ թե որ գործով՝ տեղեկություն չունի։ Հակոբյանը ծանուցագիր ստացել էր, որն ուշացումով է ստացել, իրեն խոստացել են՝ ծանուցագրի ժամկետը փոփոխել և նորից հրավիրել։ Բացի այդ՝ հրավիրվել են նաև Վահե Հակոբյանի եղբայրը և եղբոր կինը. «Չորս ու կես տարի է՝ այս վիճակում ենք ապրում»։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի հետ, որը զերծ մնաց մեկնաբանություններից։