կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-28 12:21
Աշխարհ

Պորոշենկոն հրավիրվել է հարցաքննության՝ Բայդենի հետ նրա զրույցը գաղտնալսելու գործով

Պորոշենկոն հրավիրվել է հարցաքննության՝ Բայդենի հետ նրա զրույցը գաղտնալսելու գործով

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն հրավիրվել է հարցաքննության Հետաքննությունների պետական բյուրո (ՀՊԲ)՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ նրա զրույցը գաղտնալսելու գործով. այս մասին հայտնել են նրա գերատեսչության մամուլի ծառայությունից։ 

Մասնավորապես, պետության նախկին ղեկավարի հարցաքննություննը տեղի կունենա մայիսի 29-ին:

Նշվում է, որ Պորոշենկոյին ցանկանում են հարցաքննել որպես վկա այն քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է «տեղեկատվություն ստանալու հատուկ տեխնիկական միջոցների հնարավոր ապօրինի օգտագործման փաստով», որը կարող էր «էական վնաս պատճառել պետական շահերին»:

Ավելի վաղ պարզվել էր, որ Ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը ձայնագրություն է հրապարակել, որում Բայդենն այդ ժամանակ Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Պորոշենկոյին, իբր, 1 միլիարդ դոլար է առաջարկել՝ գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի հրաժարականի համար: