կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-19 14:03
Հասարակություն

Ավտովթար՝ Նոր Նորքում. 8 ամսական երեխան մահացել է, նրա երկվորյակ եղբայրն ու ևս 2 մարդ վերակենդանացման բաժանմունքում են

Ավտովթար՝ Նոր Նորքում. 8 ամսական երեխան մահացել է, նրա երկվորյակ եղբայրն ու ևս 2 մարդ վերակենդանացման բաժանմունքում են

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. հայտնում է shamshyan.com-ը:

 

«Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 4 հոգու:

 

Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին օգնել են քաղաքացիներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Նորք Մարաշ վարչական շրջանի աշխատակիցների հետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածները շպրտվել և բախվել են թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթից հետո վարորդը փորձել է հեռանալ դեպքի վայրից, սակայն ՃՈ աշխատակիցները, ճիշտ կողմնորոշվելով, կարողացել են կանխել նրա փախուստը: Քիչ առաջ հիվանդանոցից տեղեկացրին, որ երեխաներից մեկը մահացել է, մնացած 3 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են:

 

Ֆոտոլրագրողը հայտնեց, որ մահացած երեխան և վիրավորը 8 ամսական երկվորյակներ էին և բնակվում են Նորքի Այգիներ 228 տանը»,- գրում է կայքը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: