Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի 50-ամյա բնակչի և նրա որդու կողմից կատարված խուլիգանության դեպքի հանգամանքները:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հուլիսի 28-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 50-ամյա տղամարդը գնացել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունք՝ իր վերաբերյալ հարուցված վարույթների վերաբերյալ տեղեկություններ ստանալու: Հարկադիր կատարողները նրան ուղղորդել են արագ սպասարկման սենյակ՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ավելի արագ ստանալու նկատառումով: Այնուհետև վերջինս, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, սկսել է հայհոյանքներ հնչեցնել հարկադիր կատարողների հասցեին, որից հետո վերջիններս բաժանմունքից դուրս են հրավիրել նրան:
Նշված միջադեպից երկու օր հետո՝ հուլիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, 50-ամյա տղամարդը, նրա որդին, եղբայրը և փեսան մտել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերոնշյալ բաժանմունք, որտեղ 50-ամյա տղամարդը և որդին, դրսևորելով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք, հայհոյել և հարվածներ են հասցրել բաժանմունքի պետի մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև հասկանալով, որ բաժանմունքի աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն՝ դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկդելու միջնորդությամբ, որղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: