կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-18 14:52
Քաղաքական

Ես կարեկցում եմ զոհվածների ընտանիքներին, բայց մենք հաստատակամ ենք խաղաղության հասնելու գործում

Մեր կառավարությունը հրապարակել է խաղաղ դարաշրջանի մասին իր վերաբերմունքը, և մենք հետևողականորեն իրագործում ենք խաղաղությանը հասնելու մեր ճանապարհային քարտեզը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Ես շատ ցավում եմ, շատ կարեկցում եմ զոհվածների ընտանիքներին, շատ կարեկցում եմ գերեվարվածների ընտանիքներին, ես գիտեմ, որ թե՛ ես, թե՛ իմ ընկերները, թե՛ իմ գործընկերները կառավարությունից հաստատակամ են Հայաստանի սուվերենությունը և սահմանները պաշտպանելու հարցում, բայց մենք նաև հաստատակամ ենք երկարատև խաղաղության հասնելու գործում»։