կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-31 10:25
Քաղաքական

Ոստիկանությունը կապառազմականացվի և կլինի վարչապետին կից կառույց. «Հրապարակ»

Ոստիկանությունը կապառազմականացվի և կլինի վարչապետին կից կառույց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հետեւանքով կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը նախարարություն չի դառնա, այլ կլինի վարչապետին ենթակա կառույց: Գործադիրը նախնական ընդունել է նման կառույց դառնալու հիմնավորումները, որտեղ գրված է. «Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավառի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվությունը վարչապետի առջեւ»:

2018-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ոստիկանության ֆինանսավորումը նախատեսված է ոչ թե որպես նախարարություն, այլ որպես ենթակա մարմին: Մինչեւ 2018թ. ապրիլ նոր Սահմանադրության ամբողջովին ուժի մեջ մտնելը, պետք է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ անեն, ապա կառուցվածքային փոփոխություններ: Օրինակ՝ նախատեսվում է ոստիկանության զորքերի ապառազմականացում եւ համանման գործառույթներ իրականացնող կենտրոնական ապարատի ստորաբաժանումների միավորում դեպարտամենտների մեջ, ինչը կհանգեցնի կադրային փոփոխությունների:

Հիմնավորումներում ուշագրավ մտքի հանդիպեցինք. «Հրաժարվել «ոստիկանության զորքեր» հասկացությունից եւ վերակազմակերպված տվյալ ստորաբաժանումն օգտագործել օրենքով նախատեսված հետեւյալ բացառիկ դեպքերում՝ զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս, ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս»:

Սա նշանակում է, որ «պատժիչ» ֆունկցիան, այնուամենայնիվ, պահպանվելու է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համրում: