կարևոր
4279 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-09 16:52
Քաղաքական

Մնում է միայն հույս հայտնել, որ առաջիկայում չենք ունենա նախագիծ, որով կնախատեսվի Նիկոլ Փաշինյանին կից առանձին պետություն ստեղծել․ Քրիտսինե Վարդանյան

Ողջունելի է,որ հետևում եք ազգային դաշտի գործիչների հրապարակումներին, շատ ցավում եմ, եթե իրականությունը արտահայտող հրապարակումներով Ձեր շատ բարձր տոնական տրամադրության անկման պատճառ եմ հանդիսացել, բայց իրականությունը ցավոք սրտի դա է, և կոչ եմ անում առերեսվել այդ իրականությանը, որովհետև նաև այդ իրականության համար պատասխան տալու ժամանակն է գալու։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստիենե Վարդանյանը։

«Մինչև 2020 թ․-ը Հայաստանի գրավականը և մարցակցային առավելություններից կարևորագույնը անվտանգությունն է եղել և ի շնորհիվ դրա, շատ մարդիկ որոշում են կայացրել Հայաստանում մշտական բնակություն հաստատելու կամ չարտագաղթելու։ Ի՞նչ ունենք մենք 2020թ․-ից հետո․ ունենք թշնամու կողմից օկուպացված տարածքներ, անպաշտպան սահմաններ, այդ տարածքներում աճյուններ նահատակների, ունենք դեռևս շպարզված հանգամանքներում պայթյուն Երևանում, ունենք շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպք՝ չպատաժված մեղավորներով, ունենք ծնողներին քաշքշելու դեպք Եռաբլում՝ էլի չպատժված, ունենք սրա ֆոնին ՀՀ ոստիկանության բյուջեի աճ շուրջ 14 տոկոսով կամ 10 միլիոն դրամով և եթե մտածում ենք, որ սրա ֆոնին ունենք հանցագործությունների թվի կրճատում՝ ոչ, ունենք հանցագործությունների թվի աճ՝ 26 տոկոսով կամ 5600-ից ավել դեպքերով»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ԱԺ է բերվել օրինագիծ, որով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունը դնել Նիկոլ Փաշինյանի անմիջական հրամանատարության ներքո, և ներքին գործերի նախարարություն ստեղծել նրան կից․

«Ոստիկանության և ԱԱԾ մարմինների պարտականությունները և խնդիրները ամրագրված են օրենքներով և կանոնադրությամբ, օրինակ ԱԱԾ կանոնադրությունով ամրագրված է, որ նպատակն է ԱԱԾ-ի պետական սահմանների պաշտպանությունը կամ խնդիր է դրված ահաբեկչական գործողությունների բացահայտումը, կանխարգելումը, բայց դրա փոխարեն, հիմա քննարկում ենք մի նախագիծ, որտեղ նախատեսում է առանց այդ էլ գերպաշտպանված մի խումբ անձանց պաշտպանությունը ավելացնել և ավելացնել նաև լիազորությունները։ Իհարկե իմաստ կունենար կոչ անելու չքվեարկել այս օրենքի նախագծին, եթե մենք չունենայինք խորհրդարանական մեծամասնություն, պարգևավճարները չլինեին, հրահանգ չլիներ։ Ուստի, քանի որ կա այս ամենը, քվեարկությունն էլ լինելու է այնպես, ինչպես նախատեսված է, մնում է միայն հույս հայտնել, որ առաջիկայում չենք ունենա նախագիծ, որով կնախատեսվի Նիկոլ Փաշինյանին կից առանձին պետություն ստեղծել»,- ասաց նա։