Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրականում հասարակության մեջ պտտվում է մի տեսակետ, որ Նիկոլը դավաճան չէ։ Այս մի քանի օրվա հանդիպումներից հետո խեղճ ու կրակ քայլելու ֆոնին սոցցանցերում մի այլ ձևակերպում է՝ Նիկոլը հարիֆ է, Նիկոլը անկարող է, Նիկոլը չի կարողանում, ինչ եք ուզում։ Այս մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ինքը փալաս է, ճիշտ են ասում։ Փալաս է երկրի անվտանգությունը պաշտպանելու, արտաքին քաղաքականության, երկրի ազգային շահերը պահպանելու գործում։ Այդտեղ ճիշտ են ասում, ինքը փալաս է, բայց իշխանությունը պահելու հարցում ինքը փալաս չէ։ Ինքը սառնասրտորեն ու հետևողականորեն իր երկրի իշխանությունը պահելու, մեկ անձի դիկտատուրա պահելու քայլեր է անում։ Ինքը կարողացավ գրավել Սահմանադրական դատարանը։Իր առջև խնդիր դրեց ու գրավեց՝ առանց կողք նայելու, խախտելով բոլոր օրենքները։ Ինքը կարողացավ գրավել ԲԴԽ-ն։ Այն ժամանակ բերեց Ջանգիրյանին, հիմա էլ՝ Կարեն Անդրեասյանին։ Գրավեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իր կուսակցությունից մեկին տարավ ՄԻՊ, ուժային կառույցները ամբողջությամբ փորձում է, և հասավ նրան, որ ջարդելով վերցրեց իր կոնտրոլի տակ։ Այսինքն իր իշխանությունը պահելու հարցում փալաս չէ, փալաս է երկրի պաշտպանությունը կազմակերպելու գործում։ Այն, որ ասում է զենքի փողը տվել եմ, բայց զենք չեն տվել, հա այդտեղ ինքը փալաս չէ, չմո է, բայց մնացած հարցերում, իր իշխանությունը պահելու, ճարպիկ է։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը մարդկանց բերեց, օգտագործեց և դուրս նետեց․
«Ո՞ւր է Դավիթ Տոնոյանը։ Նոյեմբերի 10-ից հանդես եկավ կապիտուլյացիան արդարացնող ելույթով՝ բեռը ամենածանր պահին վերցրեց իր վրա։ Օգտագործեց, գործից հանեց դուրս շպրտեց, հիմա էլ տարավ նստացրեց։ Ո՞ւր է Ջանգիրյանը․ Տարավ ,օգտագործեց, ապօրինի որոշումներ կայացրեց՝ դուրս նետեց։ Ո՞ւր է Արթուր Դավթյանը։ Այդ շարքը վերջ չունի։ Ո՞ւր է Արտակ Դավթյանը․ Այն ծանր օրերին համաձայնվեց լինել Գլխավոր Շտաբի պետ, որ ոչ մեկը չէր համաձայնվում»։