|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԱՄՆ-ը մտադիր է կիրառել Իրանի վրա ազդելու բոլոր հնարավոր մեթոդները, որպեսզի թույլ չտա Թեհրանին՝ անօդաչու թռչող սարքեր ստեղծել և աշխարհում դրանց բաշխման ծրագիր մշակել. ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Միացյալ Նահանգները կօգտագործի բոլոր համապատասխան գործիքները՝ հակազդելու Իրանի վնասակար ազդեցություններին և գործունեությանը, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տարածմանը»,- ասվում է դիվանագետի հայտարարության մեջ, որը հրապարակվել է պետքարտուղարության կողմից:
Նաև ասվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կիրառել և տրամադրել է մահաբեր անօդաչու թռչող սարքեր Իրանի աջակցությունը վայելող խմբերին, որոնք հարձակումներ են իրականացրել նաև ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա:
Բլինքենն ասել է, որ ահաբեկչության դեմ պայքարին և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ ուղղված գործադիր հրամանների հիման վրա պատժամիջոցները կազդեն «իրանական վեց թիրախների վրա՝ երկու կազմակերպության և չորս անձի»։ Պետքարտուղարի խոսքով՝ պատժամիջոցների օբյեկտները «կապված են Իրանում անօդաչու թռչող սարքերի ոլորտում գործունեության հետ»։