|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով Եվրամիության խորհրդի՝ հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք պլանային նիստում կքննարկվի Իրանի միջուկային գործունեությունը` ներառյալ նրա կողմից ուրանի՝ 3,67 տոկոսից բարձր մակարդակի հարստացումը: Այդ մասին հաղորդել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հուլիսի 8-ին Եվրահանձնաժողովում կայացած ճեպազրույցում. տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ն «մշտական շփման մեջ է ԳՀՀՊ-ի (Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլան) մասնակիցների հետ այդ գործարքի շրջանակներում հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ ԳՀՀՊ-ի Համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը նախարարների մակարդակով, բայց այդ հանդիպման օրն առայժմ նշանակված չէ»: