կարևոր
2314 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-13 09:40
Քաղաքական

Հերթական պարգևավճարները ԱԺ-ում. «Հրապարակ»

Հերթական պարգևավճարները ԱԺ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է․

ԱԺ նախագահի՝ Մոսկվա գործուղման ընթացքում նրա պարտականությունները կատարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երեկ պատգամավորներին պարգեւատրելու կարգադրություն է ստորագրել՝ «ՀՀ ԱԺ պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի», սակայն ո՛չ հավելված կա եւ ո՛չ էլ պարզ է, թե որ պատգամավորներին, որքան ու ինչի համար են պարգեւատրում։

Ընդդիմադիրները մեզ ասացին, որ իրենք չեն ստացել պարգեւավճար, ավելին` իրենց աշխատավարձն ամեն ամիս խիստ կրճատված է փոխանցվում` բացակայությունների հիմքով: Իսկ թե ինչու է ԱԺ ղեկավարությունը պարգեւատրում իշխանական պատգամավորներին, ովքեր նիստերի օրակարգն արագ գլխառադ են անում, մի քանի ժամում սպառելով բոլոր հարցերը՝ հեռանում, գիտեն միայն իրենք՝ ՔՊ-ականները:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։