Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, անցած տարի հիմնադրված ավանդույթով, իշխանությունը 2020 թվականի բյուջեով ամրագրել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները աշխատավարձից բացի ամսական ամենաքիչը 30 տոկոսի չափով էլ պարգեւավճարներ են ստանալու:
Երեկ տեղեկացանք, որ ապրիլ ամսվա պարգեւավճարները որոշել են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված ֆոնդին: Դա արվում է հանրային դժգոհությունը մեղմելու համար։ Այս փուլում, երբ բոլորը տուժում են, պետական բյուջեից պարգեւավճարներ տալու ավանդույթը շարունակելը կարող էր հանրային բունտի պատճառ դառնալ։
Հիշեցնենք, որ ՍԴ եւ ՀՀ նախագահները՝ Հրայր Թովմասյանն ու Արմեն Սարգսյանը եւս ընթացիկ ամսվա աշխատավարձը որոշել են ուղղել այդ ֆոնդին, որտեղ երեկվա դրությամբ 45 միլիոն դրամից ավելի գումար է փոխանցվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։