կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-07 12:50
Քաղաքական

ԿԳՄՍ նախարարության պարգևավճարները՝ 1.774.225.600 դրամ

ԿԳՄՍ նախարարության պարգևավճարները՝ 1.774.225.600 դրամ

AntiFake.am-ի՝ պարգևավճարների վերաբերյալ հերթական հարցմանը ի պատասխան՝ Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարությունից հայտնում են, որ կառույցում պարգևավճարները կազմում են 1.774.225.600 դրամ:

Պարգևավճարները տրվել են համապատասխան երեք հոդվածների՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»՝ 284.902.764 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»՝ 95.819.155 դրամ, «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»՝ 75.487.174 դրամ:

Պատասխանում նշվում է նաև, որ պարգևավճաները տրվել են հաստիքային դրույքաչափի 0.3-1.2 գործակիցներով, այսինքն, աշխատավարձի մինչև 120%-ի չափով:

Թե որքան է կազմել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ստացած պարգևավճարը, հայտնի չէ, քանի որ AntiFake.am-ին ուղղված պատասխան նամակում չի տրամադրվել նախարարի և փոխնախարարների ստացած պարգևավճարների չափը՝ հղում կատարելով անձնական տվյալների գաղտնիությանը:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան