կարևոր
4069 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-09 09:53
Քաղաքական

Նիկոլի ապագայի նախագիծը Գլոբալ Կապիտուլյացիան է. Ստեփան Դանիելյան

Նիկոլի ապագայի նախագիծը Գլոբալ Կապիտուլյացիան է. Ստեփան Դանիելյան

Հայաստանում մի մարդ կա, ով ունի ապագայի նախագիծ, դա Նիկոլն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Նիկոլի ապագայի նախագիծը Գլոբալ Կսպիտուլյացիան է, տալիս է ամեն ինչ եւ ում տունը մնա Նիկոլի Ապագա Նախագծի սահմաններում, գոնե մոտակա տարիների կտրվածքով, իր գլխի վերեւը տանիք կունենա, հետագան էլ կյանքի ցույց կտա, ում տունը հայտնվի Արեւմտյան Զանգեզուրում, նրա բախտն էլ չի բերել, բայց դա էլ իր պրոբլեմն է։

Ամբողջ խնդիրն այն է, որ դրան այլընտրանքային Ապագայի Նախագիծ ոչ ոք մինչ այժմ չի ներկայացրել։ Դրա պատճառով էլ Նիկոլն իրական մրցակից չունի»,- գրել  է նա։