|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․
«Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ այլասերված կապիտուլյանտներն են լկտիաբար գովերգում իրենց նոր կապիտուլյացիան:
Որպես կանոն՝ անպատիժ մնացած հանցագործը՝ նոր հանցագործություններն ավելի բացահայտ ու անկաշկանդ է անում:
Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում Հայաստանի որևէ անկյունում, մի օր կբռնաբարեն, կսպանեն և/կամ կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը:
Տավուշի պաշտպանության համար կռված հայորդիները, 90-ականներին ի՞նչ իմանային, որ տարիներ հետո տավուշեցի մի դավաճան՝ մարդկանց շալակը թռնելով, խաբելով ու ճանկռտելով զավթելու է իշխանությունը, որպեսզի ստորացուցիչ կերպով ծնկի բերի արյուն-քրտինքով հաղթած ու հպարտություն ձեռքբերած մի ամբողջ ժողովրդի»: