Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունում նշանակումները շարունակվում են:
Այսօր էլ մի շարք առանցքային կառույցների ղեկավարներ նշանակվեցին` ՀՔԾ-ի, ՔԿՀ-ի, ԴԱՀԿ-ի, Պետգույքի վարչության պետերը:
Բայց նշանակումների փուլը դեռ չի ավարտվել. մի շարք առանցքային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունից հետո այդ թափուր տեղերում նշանակումներ անել կառավարությունը դեռ չի շտապում:
Գուցե կադրերի խնդիր է, գուցե դեռ ժամանակը չէ: Նշենք, որ կառավարությանն առընթեր 7 մարմիններից 2-ում դեռ նշանակում չի արվել` Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում եւ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում:
Երկու կառույցներում էլ սպասողական վիճակ է` ո՞վ է լինելու նոր ղեկավարը: Եվ եթե Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում ավելի հանգիստ են, ապա Քաղավիացիայի վարչությունում սպասում են, թե արդյո՞ք կփոխվեն խաղի կանոնները, որոնք հստակորեն սահմանել էին նախորդ իշխանությունները, վարչապետը կլուծի՞ տարիներ շարունակ արմատացած խնդիրները, երբ հայկական ավիաընկերությունները, չդիմանալով մրցակցությանը, կարճ ժամանակում լքում էին շուկան` երկինքը թողնելով օտարերկրյա ավիաընկերություններին:
Yerkir.am-ի տեղեկություններով` այս կարեւոր պաշտոնի հավանական թեկնածուն հայկական միակ՝ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանն է: Նրա թեկնածությունը քննարկվում է այն համատեքստում, որ խնդիրներին ծանոթ է ներսից: