Փոխարժեքներ
19 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային բաղադրիչներ ունեցող «Հյուսիս – Հարավ»-ի մասին հիշատակումը, կարծում ենք, ամենեւին էլ պատահական չէ։ Ավելին, դեպի Հյուսիսային Կասպիա Վոլգայի հոսքի ավելացման վերաբերյալ Ղազախստանի վերջին նախաձեռնության ֆոնին, ուշադրություն է հրավիրում այն մասին, որ Բաքվի պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն աջակցեց Կասպից ծովի հարեւանների առաջարկին, այլեւ կանխատեսեց նույնիսկ Ռուսաստանի դեմ որոշակի «իրավական պատժամիջոցների» հնարավոր ներդրումը (!), եթե եեՄոսկվայում չհամաձայնվեն Ղազախստանի եւ նրան «միացած» Ադրբեջանի դիրքորոշման հետ Կասպից ծովի ջրահագեցման հարցում։
Իհարկե, նման լցոնումների հեղինակները նախընտրում են լռել այն մասին, որ, օրինակ, Կուր գետի հոսքը Ադրբեջանի տարածքից դեպի Կասպից ծով վերջին 3,5 տարում կրճատվել է ավելի քան երեք անգամ։ Պատճառը ոչ միայն կլիմայական վայրիվերումներն են եւ էկոլոգիապես վնասակար ջրօգտագործումը, այլ նաեւ «գերհզոր» ՀԷԿ-երի կասկադները՝ Գասընլի եւ Խուդաֆերին, սահմանամերձ Արաքս գետի վրա, որը թափվում է Կուր։ Իրենց լուման են ներդնում նաեւ Արաքսի վրա գտնվող թուրքական խոշոր հիդրոնախագծերը, որոնք համաձայնեցված չեն հարեւանների հետ, ինչը զգալի չափվ նվազեցնում է նաեւ Կուրի ջրատարը (չնայած այն հանգամանքին, որ այս գետի մասնաբաժինը Կասպից ծովի ընդհանուր գետային հոսքում մինչեւ վերջերս «խորհրդանշական» չէր՝ հասնելով գրեթե 15%-ի)։
Բաքվի Զիրա գյուղում գտնվող համեմատաբար քիչ հայտնի ADOG ընկերւոթյունը և համանուն միջազգային նավահանգիստը հանդես են եկել 10 մետր տրամագծով ստորգետնյա թունել կառուցելու նախաձեռնությամբ, որը նախատեսված է Սեւ ծովը (Վրաստանից կամ Ռուսաստանից) եւ Կասպից ծովը միացնելու համար: Մակարդակի բնական տարբերության շնորհիվ Սեւծովյան ջուրը կկարողանա ինքնահոս հոսել Կասպից ծով՝ առանց պոմպերի օգտագործման։ Ֆանտասմագորիկական նախաձեռնությունն ուղղված է Կասպից ծովի ջրային հաշվեկշռի կայունացմանը, որի մակարդկը վերջին տարիներին արագորեն նվազում է, ինչը լուրջ բնապահպանական, տնտեսական եւ ենթակառուցվածքային ռիսկեր է պարունակում ափամերձ պետությունների համար: Ծրագրի իրականացումը կուղեկցվի բնապահպանկան ամբողջական մոնիթորինգով եւ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջոցառումներով: ADOG-ը պատրաստ է սկսել իրագործելիության ուսումնասիրության նախապատրստումը եւ մոբիլիզացնել անհրաժեշտ ռեսուրսները եւ խնդրում է պետական մակարդակով դիտարկել առաջարկը եւ լիազոր մարմիններին հանձնարարել նախնական խորհրդակցություններ անցկացնել: Որպես անալոգիա բերվում է Դանիայի եւ Գերմանիայի միջեւ 18 կմ երկարությամբ Femarnbelt ջրային սահմանային թունելը, որը պետք է ավարտվի մինչեւ 2029 թ-ը։
Նախագծի նախաձեռնողները, որի հեղինակը վաստակավոր ինժեներ Մուսա Սուլեյմանովն է, կարծում են՝ նման նախագծի իրականացումը կարող է, ոչ ավել, ոչ պակաս, «բեկում լինել թյուրքական միասնության ամրապնդման գործում եւ լուծում Կասպից ծովի ջրային ճգնաժամի համար, որի մակարդակը վերջին տարիներին զգալիորեն նվազել է։ Եթե իրավիճակը շարունակի զարգանալ Արալյան ծովի սցենարով, հետեւանքները տարածաշրջանի էկոլոգիայի եւ տնտեսության համար կարող են կրիտիկական լինել»։
Նախագիծը ենթադրում է կարգավորիչ համակարգերի տեղադրում՝ մուտքային ջրի ծավալը վերահսկելու համար, ինչպես նաեւ կանոնավոր միջազգային բնապահպանական մոնիթորինգի անցկացում այդ ջրատարների ողջ մայրուղով: ADOG ընկերությունը հայտարարել է նախագծի տեխնիկատնտեսկան հիմնավորման մշակումը սկսելու պատրաստակամության մասին եւ տարածաշրջանի երկրների կառավարություններին կոչ է արել «դիտարկել նախաձեռնությունը միջպետական մակարդակով»։
Ղազախստանի տրանսպորտային գերատեսչության պաշտոնյաների կարծիքով՝ «ստորգետնյա ջրանցքի նախագիծը կարող է դառնալ Եվրասիայի խոշորագույն փակ ջրամբարի փրկության եւ Ղազախստանի ռազմավարական լոգիստիկ շահերի ապահովման քայլերից մեկը»: Ավելին, «թունելը թույլ կտա ղազախստանյան բեռներին՝ նավթ, հացահատիկ, մետաղներ, Սեւ ծովով դուրս գալ Միջերկրական ծով եւ յանուհետեւ Ատլանտյան օվկիանոս՝ շրջանցելով կախվածությունը ռուսական երթուղիներից կամ Իրանի տարածքով տարանցումից: Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ թունելի նախագիծը «հավակնոտ գաղափար է, որը կարող է փոխել տարածաշրջանի աշխարհատնտեսական քարտեզը։ Բայց դրա իրականացումը կպահանջի ոչ միայն հսկայական ներդրումներ, այլեւ միջազգային համագործակցության աննախադեպ մակարդակ՛, – նշում է ջրային ռեսուրսների փորձագետ, Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի անդամ Նուրլան Մունբաեւը։
Միեւնույն ժամանակ, փորձագետը նախազգուշացնում է՝ այս ջրամբարների միացումը «կարող է խաթարել եզակի բիոցենոզները (կենսոլորտային գոտիներ) Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ աղիության եւ ջրի մակարդակի տարբերության պատճառով: Այսինքն՝ կպահանջվեն ջրային զանգվածների մեկուսացման տեխնոլոգիաներ, օրինակ՝ դարպասային համակարգեր։ Այսպիսով, ամենեւին էլ զարմանալի չէ, որ հենց ղազախստանյան ԶԼՄ-ներն են օպերատիվ կերպով տարածել նման նախաձեռնությունը, ինչը թույլ է տալիս ենթադրել ոչ պաշտոնական (առայժմ) Աստանայի հետ նրա ոչ պաշտոնական հետեւողականությունը:
Հիշենք՝ դեռեւս 1950-ականների սկզբին որոշ հիդրոլոգներ առաջարկեցին իրականացնել համեմատաբար նմանատիպ նախագիծ՝ Փոթիի մոտ Սեւ ծով թափվող Ռիոնի գետը ջրանցքներով միացնելով Կուր գետին։ Սա կարվեր Ադրբեջանական ԽՍՀ Կուր-Կասպյան տարածաշրջանի չորային գյուղատնտեսական հողերի ավելի լավ ոռոգման համար։ 1953 թ-ի գարնանը այս նախագիծը ճանաչվեց որպես անշահավետ եւ էկոլոգիապես խնդրահարույց, եւ այլեւս երբեք չվերադարձվեց։Բայց ահա հիմա՝ Խորհրդային Միության փլուզումից 35 տարի անց, այն նորից ի հայտ եկավ եւ նույնիսկ խաղաց նոր գույներով՝ ձեռք բերելով ակնհայտ աշխարհաքաղաքական ֆոն։ Միեւնույն ժամանակ, Սեւ ծովի էկոլոգիական վիճակը, նրա արեւելյան ափի երկրաբանաան եւ սեյսմոլոգիական առանձնահատկությունները, արեւելյան ափամերձ գոտիները, Կենտրոնական եւ Արեւելյան Սեւծովյան Սեւծովյան ջրային տարածքի քիմիական կառուցվածքը ի սկզբանե թույլ չեն տալիս իրականացնել նույնքան վիթխարի, որքան կասկածելի փորձեր: Ջրային ռեսուրսների դաշնային գործակալությունը չի աջակցում Սեւ եւ Կասպից ծովերը ստորգետնյա թունելով միացնելու նախագծին, ինչպես նաեւ հանդես է գալիս Վոլգայի ջրային տնտեսության կառավարման միջազգային աշխատանքային խմբերի դեմ, Նեւսկի XI միջազգային բնապահպանական կոնգրեսում հայտարարել է գերատեսչության ղեկավար Դմիտրի Կիրիլովը. «․․․․։ Հետաքրքիր է, թե ի՞նչ տեսք կունենա այն տեխնիկապես: Ո՞վ է կառուցելու եւ ո՞ւմ հաշվին։ Էլ չենք խոսում այս նախագծի բնապահպանական կողմի մասին: Նշեմ, որ դրա համար անհրաժեշտ է առնվազն օրենսդրական հիմք, դա Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան տարածքն է»։
Թվում է, թե շեշտադրումները վերեւում գտնվող կետերը դասավորված են, բայց միտումն ակնհայտ է: Լիովին ձգտելով օգտվել այն բանից, ինչը նրանք (եւ նրանց արտասահմանյան գործընկերները) մեկնաբանում են որպես Ռուսաստանի թուլություն Ուկրաինայում ձգձգված զինված հակամարտության պայմաններում, Բաքվի եւ Աստանայի որոշակի շրջանակներ փորձում են իրենց համար շահավետ ձեւաչափ պարտադրել Կասպից ծովի խնդիրների քննարկման եւ լուծման համար, որոնք վերջին հերթին առաջացել են նրա ադրբեջանական եւ ղազախական հատվածներում անդրազգային կորպորացիաների գործունեության արդյունքում։
Ալեքսեյ Բալիեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի