կարևոր
2014 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-17 10:45
Հասարակություն

Բավականին եռուզեռ կա ընտրատեղամասերում. Ձեր ձայնով է որոշվելու՝ ով է լինելու Երևանում իշխանություն․ Չալաբյան

Բավականին եռուզեռ կա ընտրատեղամասերում. Ձեր ձայնով է որոշվելու՝ ով է լինելու Երևանում իշխանություն․ Չալաբյան

«Հայաքվե» դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այսօր աշխատելու են երևանի բազմաթիվ ընտրատեղամասերում։ Այս մասին ասաց ընտրատեղամասերից մեկում իր դիտորդական առաքելությունն իրականացնող «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝  առավոտյան ժամը 8-ից արդեն բավականին եռուզեռ կա ընտրատեղամասերում։
«Հորդորում եմ Ձեզանից յուրաքանչյուրին այսօր անպայման գալ ընտրատեղամաս՝ քվեարկել, կատարել Ձեր քաղաքացիական պարտքը և համոզված լինել, որ հենց Ձեր ձայնով է որոշվելու Երևանի ավագանու կազմը, ինչպես նաև, թե ով կընտրվի Երևանի քաղաքապետ։ Համոզված եղեք, որ Ձեր ձայնը պաշտպանված է լինելու, Ձեր ձայնով է որոշվելու, թե ով է լինելու Երևանում իշխանություն»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Նա նաև նշեց, որ եթե օրվա ընթացքում որևէ ընտրատեղամասում քաղաքացիները կհանդիպեն արտառոց որևէ երևույթի, խախտումների, կուտակումների, կարող են զանգահարել «Հայաքվե» դիտորդական առաքելությանը՝  099 888281 հեռախոսահամարով։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում տեղի են ունենում ավագանու ընտրություններ, որոնց անցկացման համար կազմավորված է 475 ընտրատեղամաս։

Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցութուն և 1 դաշինք։  

Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների ու դաշինքի համարները՝ քվեաթերթիկում.

  1. «Հանրային ձայն» կուսակցություն
    2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
    3.«Արդար Հայաստան» կուսակցություն
    4.«Հաղթանակ» կուսակցություն
    5.«Ուժը հայրենյաց» կուսակցություն
    6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն»
    7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն
    8.«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
    9.«Հանրապետություն» կուսակցություն
    10.«Միացյալ Հայաստան» կուսակցություն
    11.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
    12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
    13.  «Ապրելու երկիր» կուսակցություն
    14.  «Մայր Հայաստան» դաշինք