|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ առանց պայքարի անհնար է հասնել արդյունքների, հատկապես՝ իշխանության պարագայում, որը «ամուր սոսնձված է իր աթոռին»։ Նրա խոսքով՝ այսօր հանրահավաքը նվիրված է Սամվել Կարապետյանի, հոգևորականների և Հայ եկեղեցու պաշտպանությանը՝ ընդդեմ իշխանությունների կողմից իրականացվող ապօրինությունների։ Խամոյանը ընդգծեց, որ հանրությունը չպետք է դադարի ահազանգել և բարձրաձայնել տեղի ունեցող անարդարությունների մասին, քանի որ դա պայքարի կարևոր մասն է։ Նրա կարծիքով՝ իշխանությունը փորձում է եկեղեցին «ներսից քանդել» և հոգևորականներին իրար դեմ հանել, սակայն վստահ է, որ այս փորձը չի հաջողվի։
Մանրամասն՝ տեսանյութում։