Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոզով, պոչով կենդանու՝ կոռուպցիայի մասին հարց ունեմ Փաշինյանին։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«2018-ից առ այսօր բազմաթիվ են դեպքերը, երբ բազմաթիվ պաշտոնյաներ այս կամ այն կոռուպցիոն գործի կիզակետում են հայտնվել, կալանավորվել։ ՔՊ կուսակցության նախագահն եք։ Եթե ֆինանսական թափանցիկություն չեք կարողանում ապահովել, ի՞նչ վստահություն պետք է ունենանք, որ նույնը կարողանում եք իրականացնել վարչապետի պաշտոնում։ Արդյո՞ք սա կոռուպցիա չէ, համակարգային կոռուպցիա չէ»։
Փաշինյանի պատասխանը չբավարարեց ընդդիմադիր պատգամավորին ու նա արձագանքեց հետևյալ կերպ․ «Հիշեցի հին ավանդական թեզը։ Պատերազմից հետո մի էսպիսի թեզ էր տարածված՝ խեղճ Նիկոլն ի՞նչ անի, նախկինները հողերը տվել էին։ Հիմա էս կոռուպցիոն դեպքերով էլ, էնպիսի տպավորություն է, որ հանրությանն ազդակ եք ուզում հաղորդել՝ խեղճ Նիկոլն ի՞նչ անի, բոլորը կոռումպացված են, բացի ձեզանից»։
Մանրամասն՝ տեսանյութում