կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-21 13:10
Քաղաքական

ՏԻՄ ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը կեղծել է խորհրդարանական ընտրությունները․ Ագնեսա Խամոյան

Առուշ Առուշանյանը կալանավայրում՝ ԱԱԾ մեկուսարանում, պայքարում էր ողջ պետական ապարատի դեմ  և դա այլևս փաստ էր․ «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Ագնեսա Խամոյանը։

Նրա խոսքով՝ արձանագրվեցին շատ կարևոր փաստեր, այդ թվում՝ այն, որ  առանց բանակի, շրջիկ խմբերի ու կեղծված անձնագրերի  Նիկոլ Փաշինյանը չունի իշխանություն ՀՀ-ում։

«Խորհրդարանական ընտրություններից ընդամենը 4 ամիս անց արձանագրվում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իշխանության վերջին  փշրանքները․ Գորիսում, ինչպես նաև Գյումրիում, ինչու ոչ՝  նաև Մեղրիում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին,  որ Նիկոլ Փաշինյանը կեղծել է խորհրդարանական ընտրությունները։  Ի պատիվ Առուշ Առուշանյանի, ի պատիվ նրա հոր  և ընտանիքի,  այս պարզ ճշմարտություններն արձանագրվեցին ընդհանուր քաղաքական դաշտի  խաղացողների համար՝ որ խորհրդարանական ընտրություններով ամեն ինչ չի ավարտվել»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։