|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է գրավի դիմաց հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակել կամ փոխել խափանման միջոցը: Տեղեկությունը 168.am-ին հայտնեց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Հիմնավորումը նույնն է՝ նախկինում Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, ՀՀ պաշտպանության նախարար, և գործով անցնող անձինք, ըստ էության, հիմնականում նույն նախարարության ներկա և նախկին աշխատակիցներ են, մտավախություն կա, որ կախվածություն կամ այլ հարաբերություններ օգտագործելով՝ Դավիթ Տոնոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա, ինչը Տոնոյանի փաստաբանն անհիմն է համարում:
Նշենք, որ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու դիմաց առաջարկվել է 35 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ հրթիռների գործով անցնող զենքի մատակարար Դավիթ Գալստյանն այս տարվա մարտին Վերաքննիչ դատարանի որոշմամբ (Պատրոն Դավո) ազատ էր արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց: