կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-15 18:36
Քաղաքական

Էդմոն Մարուքյանին մերժել են. Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ

Էդմոն Մարուքյանին մերժել են. Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ

Քիչ առաջ ստացա ՀՀ գլխավոր դատախազության պատասխանն առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված կալանվարումը՝ որպես խափանման միջոց, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ առաջարկս մերժվել է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հիշեցնեմ, որ առաջարկն իմ կողմից գլխավոր դատախազին էր ուղարկվել սեպտեմբերի 28-ին՝ ելնելով երկրում իրավիճակի կտրուկ փոփոխությունից»,-հավելել է նա։