Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ որոշում կայացվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը թողնել անփոփոխ, այն է՝ կալանավորում։
Նախորդ դատական նիստում Աննա Դանիբելյանը կրկին մերժել էր Քոչարյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որից հետո փաստաբանները կրկին միջնորդություն ներկայացրին գրավի դիմաց ազատելու մասին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն, քննելով Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։ Խոսքը Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածի մասին է, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։ Բարձր դատարանը սահմանադրական էր ճանաչել Քոչարյանի մատնանշած մյուս՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը, որ վերաբերում է խափանման միջոց կիրառելու հիմքերին: