կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-15 11:04
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Տեսնենք-տեսնենք

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Տեսնենք-տեսնենք

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է հավաք անել Գ. Նժդեհի հրապարակում, եւ այդ հավաքի իրազեկման մասին հաղորդագրությունն արդեն մի քանի օր է` եթեր է հեռարձակվում «12» հեռուստաալիքով: «12»-ի գովազդային բաժնի ղեկավարին մի քանի հարցեր ուղղեցինք.

 

- Եթե ՀԱԿ-ը հոկտեմբերի 28-ի հանրահավաքի մասին իրազեկող հայտարարություն կամ հոլովակ բերի, դուք կհեռարձակե՞ք համապատասխան վճարի դիմաց:

- Կարծում եմ` խնդիր չի լինի: Թող ուղարկեն:

 

- Դուք ձեր անունից պատասխանատվությամբ ասում եք, որ եթե բերեն` կհեռարձակեն:

- Դե, հիմա այս պահին ասում եմ, որ կլինի, եթե ասենք, չդնելու եղանք, պարզ է, որ չենք դնի եւ կասենք, որ այս պատճառով չենք դնում: Հիմա ես ասում եմ` ինձ թվում է` պրոբլեմ չկա:

 

- Ինչի՞ց է կախված դնել-չդնելը:

- Չգիտեմ, ես առանձնապես ինչ-որ պատճառ չեմ տեսնում չդնելու համար: Կարծում եմ` խնդիր չի լինի:

 

 -Ես զարմացա, որ ասացիք` կցուցադրեք, որովհետեւ նախկինում ՀԱԿ-ը նույն հարցով դիմել է հեռուստաընկերություններին, ու բոլորը մերժել են, քանի որ հատուկ հրահանգ է եղել, որ չցուցադրեն:

- Ես, ճիշտն ասած, չգիտեմ, ես նոր եմ, ընդամենը 2-3 ամիս է, բայց կարծում եմ` նորմալ է, պրոբլեմ չպիտի լինի: