|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր` սեպտեմբերի 25-ին, ՀՀ 18 համայնքներում տեղի են ունեցել (քվեարկությունն ավարտվել է 20:00-ին) ՏԻՄ ընտրություններ։
Քաղաքացիներն ահազանգում են, որ ԿԸՀ-ի կայքում, որտեղ հնարավորություն է տրված տեսնելու, թե ընտրություններին տեղամասերում քանի ընտրող է մասնակցել (https://res.elections.am/images/TIM/2022/masnak25.09.22pn.pdf), արդեն մի քանի ժամ է (ժամը մոտ 14:00-ից)` ինչ խափանված է։
Բացի այդ, խափանվել է նաև ընտրություններին ընդհանուր մասնակիցների թիվը ցուցադրող բաժինը։
Չի բացառվում, որ ԿԸՀ-ի կայքի խափանումը կարող է ուղիղ կապ ունենալ ընտրություններում իշխանությունների համար անցանկալի արդյունքների հետ, և դրանով պարզապես փորձ է արվում «շտկել իրավիճակը»։