կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 13:47
Հասարակություն

Երեք օր է` Աշոցքում խափանված է հեռահաղորդակցությունը

Երեք օր է` Աշոցքում խափանված է հեռահաղորդակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Այս օրերին տեղացած ուժեղ ձյան և բքի հետևանքով դժվարանցանելի է նաև Գյումրի-Բավրա ավտոճանապարհը:

 

Yerkir.am-ին ահազանգել են Շիրակի մարզի բնակիչներ եւ հայտնել, որ նշված ճանապարհահատվածում պատշաճ կերպով չեն իրականացվում ձնամաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով խափանվել է երթևեկությունը:

 

Ըստ մեզ հասած լուրերի` Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում երեք օր է` խափանված է հեռահաղորդակցությունը: Հեռուստացույց կարողանում են դիտել միայն այն բնակիչներն, ովքեր ունեն արբանյակային ալեհավաքներ:

 

Նշենք, որ ԱԻՆ-ից հայտնում են , որ այս պահին Շիրակի մարզում թույլ ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: