Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
1990-ականների առաջին տարիները ՀՅ Դաշնակցության կառույցի համար Հայաստանում ձևավորման շրջան էր: Նոր ձևավորվող կազմակերպության կայացումը տեղի էր ունենում Արցախյան ազատագրական պայքարի հորձանուտում:
Սիսիանի բնակչությունը և տեղի ՀՅԴ կազմակերպությունը պարտավորված էին պաշտպանելու երկու սահմանագիծ, ինչպես` Նախիջևանի, այնպես էլ Բերձոր-Լաչինի կողմից:
Չնայած ամենուր հանդիպող բազում հոգսերին Սիսիանի մեր ընկերները խանդավառ էին, եռանդուն և տոգորված գալիք հաղթանակների անսասան հավատով: Այդ տրամադրությամբ էլ նրանք մասնակցեցին Բերձորի «Կյանքի ճանապարհի ազատագրմանը» հարավի սահմանների պաշտպանությանն ու տարածքների ազատագրմանը:
Տասնամյակների վայրիվերումները շատ բան փոխեցին մեր շուրջը, բայց մի բան Սիսիանի մեր ընկերների մեջ մնաց անփոփոխ` իրենց ազգային ու մարդկային խառնվածքի անխաթարությունը:Այն առաջին տարիներից տպավորված կերպարների մեջ վառ անհատականություն է Ավագյան Աշոտը, մեր նկարիչ ընկերը` միշտ հումորով, միշտ ուղղախոս և գործի համար պատրաստակամ: Դժվարին առաջին տարիներից հետո Աշոտ Ավագյանը հնարավորություն ունեցավ վերադառնալու իր սիրելի գեղանկարկարչությանը, նրա կտավները հաճախ ցուցադրվում են երևանյան ու արտերկրի ցուցահանդեսներում: Պատահական չէ, որ Աշոտին վստահվեց Մաշտոցի անվան Մատենադարանի սիմպոզիումների սրահի համար պատրաստել համապատասխան գեղանկար և Աշոտ Ավագյանի նկարած «Մաշտոց» ստեղծագործությունն արժանացավ պետական մրցանակի:
Ստեղծագործական և առօրյա խնդիրների բովում Աշոտ Ավագյանն, իր ընկերների հետ, չկորցրեց հասարակական, քաղաքական ակտիվությունը, իսկ երբ կրկին պատերազմը մտավ Արցախ նրանք կրկին զենքն առան ու գնացին պաշտպանելու հայրենիքը: Հիմա Սիսիանի մեր ընկերները որոշել են, հայրենիքի և հարազատ սիսիանցիների շահերը պաշտպանելու համար առաջիկա տեղական ընտրություններում ներկայացնել Սիսիանի ավագանու թեկնածուների ցանկ, որը գլխավորելու պատասխանատվությունը, որպես ապագա քաղաքապետի թեկնածուի, վստահվել է Աշոտ Ավագյանին: Ո՞ւմ ձայն կտա երեսուն տարուց ավելի զանազան ընտրություններում խաբված ու հիսաթափված սիսիանցին: Մեր այսօրվա ազգային դժբախտության գլխավոր պատճառն այն է, որ ժողովորդին անընդհատ խաբում են ամպագորգոռ ճարտասանությամբ, և ընտրող քաղաքացին շատ հաճախ ետ չի դառնում նայելու, թե այդ դմբդմբացնողները ի՞նչ կենսագրություն ունեն, ի՞նչ ճանապարհ են անցել, ովքե՞ր են նրանց թիկունքին, ի՞նչ թիմով ու ծրագրով են գալիս` գալիս են քանդելու և պառակտելո՞ւ, թե եղած լավը պաշտպանելու, սխալները սրբագրելու և ստեղծվածի վրա նորն ավելացնելու: Ընտրության մեջ չվրիպելու անհրաժեշտությունն առավել քան պարտադիր է, երբ այսօր ու մոտ ապագայում հենց Սիսիանի ու Սյունիքի ճակատագիրն է որոշվելու: Իսկ տեղական իշխանությունն այս դեպքում շատ կարևոր է ժողովրդի հետ անմիջականորեն աշխատելու, մարդկանց համախմբելու, նրանց պաշտպանունակությունն ամրապնդելու, սոցիալ-տնտեսական արդար քաղաքականությամբ մարդկանց իրենց հողին կպած պահելու և Սյունիքի դարպասները թշնամու առջև չբացելու համար: Դաշնակցության Սիսիանի կառույցը ժողովրդին իր նվիրվածությունն ապացուցել է բազում անգամներ: Մեր ընկերների ապրած կենսագրությունն ամենալավ փաստարկն է այն բանի, թե որքանով են նրանք արժանի իրենց երկրացիների վստահությանը: Սիսիանցին գիտե, որ դաշնակցականները և նրանց նախընտրական ցանկը գլխավորող Աշոտ Ավագյանը այս տարիների ընթացքում պահպանել են ամենակարևորը` սեփական դեմքը, չեն դավաճանել իրենք իրենց: Սիսիանի ավագանու ընտրություններում տեղի Դաշնակցության կառույցը ներկայացրել է ավագանու իր ցանկը: Ընտրությունը մնում է ժողովրդին:
Արտաշես Շահբազյան