Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սույն թվականի փետրվարի 25-ին «Քվանտ» վարժարանում է հյուրընկալվել Ջոնս Հոփքինսի և Օքսֆորդի համալսարանի ուսանող, նորաստեղծ «Ռազմավարական Նշանակության Սաղաթելյան Կրթական Ինստիտուտ»-ի (SIS Education) հիմնադիր-նախագահ Նվեր Սաղաթելյանը: Նա հանդիպել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» (International Baccalaureate® Diploma) երկամյա ծրագրով ուսուցանվող 11-րդ դասարանի աշակերտների հետ։
Նվեր Սաղաթելյանն աշակերտներին ներկայացրել է նորաստեղծ կառույցը, անդրադարձել ուղեղների արտահոսքը գիտակցված արտահանման վերածելու՝ մարտահրավերներով լի ուղու հաղթահարման հիմնական չորս փուլերին և պատասխանել ներկաների հարցերին։
Նա խոսել է «SIS Education»-ի մշակած նորարար խորհրդատվության մոդելի, կազմակերպության յուրաքանչյուր շահառուի աշխարհի առաջատար համալսարաններից մեկը ընդունվելուն առանց նախապայմանների օժանդակելու և հետագա փոխհամաձայնության դեպքում նրանց ներուժը լայնախոհորեն սահմանված հստակ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում ներդնելու մասին։
Հանդիպման վերջում «SIS Education»-ի հիմնադիրը պատասխանել է ներկաների հարցերին։ Ամենամտահոգիչ հարցին՝ արդյո՞ք կառույցը վճարովի է հայ շահառուների համար, և, եթե ոչ, ապա ո՞րն է կառույցի անդամների շահը, Ն. Սաղաթելյանը պատասխանել է՝ ոչ, ապա անդրադարձավ հաջորդ ենթահարցին. «Քանի որ շարժման յուրաքանչյուր անդամ խոր գիտակցումով է մոտենում այն գաղափարին, որ կբարձրանան, կհաղթեն ու կապրեն այն ժողովուրդները, որոնց մտածելակերպում կիշխեն բացարձակ անկախության ոգին, ազգասիրությունը, երբ անհատը, կառույցը, դասակարգը հայրենիքի և հասարակության շահը կգերադասի անձնականից, երբ մեծամասնությունն իրեն ավելի պարտավորությունների տեր կզգա, քան իրավունքների, և երբ այդ մեծամասնության մեջ կզգացվի անձնավստահությունը և անշեջ հավատը դեպի իր ապագան, ինքնաբերաբար յուրաքանչյուրիս անձնական շահը մղվում է երկրորդական, երրորդական պլան»։
Բանախոսը նաև հավելել է, որ յուրաքանչյուր անդամին ակնհայտորեն շնորհվում է նորանոր հնարավորությունների և լիազորությունների մի փաթեթ, սակայն դա ինքնանպատակ չէ, այլ որպես միջոց՝ այն հայ ազգային և համամարդկային գաղափարներին ծառայեցնելու համար։
Նվեր Սաղաթելյանի խոսքով՝ մոտ ապագայում ստեղծվող համայնքի ձեռքերում կենտրոնացված կլինի «գործնական ռազմավարության սահմաններում և առողջ բանականության հիմքի վրա» ազգային, ու համաշխարհային շարժման նպատակներն ու խնդիրներն իրագործելու բոլոր միջոցները։ Իսկ այդ նպատակի համար անհրաժեշտ է պայքարի մեջ մտնել՝ ունենալով ժամանակակից ուղեղային և ուժային կենտրոնների վրա անկոտրում դիմադրություն ցուցաբերելու հաստատուն նպատակաուղղվածություն։