կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-07 14:30
Հասարակություն

Թուրքը մնում է թուրք, մենք նրա հետ գործելու ենք այն կանոններով, որով ինքն ուզում է մեր հետ գործել. Սեյրան Օհանյան

Թուրքը մնում է թուրք, մենք նրա հետ գործելու ենք այն կանոններով, որով ինքն ուզում է մեր հետ գործել. Սեյրան Օհանյան

 


 

Այսօր կառավարության նիստից առաջ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զեկուցելով սահմանային լարվածության մասին, նշել է, որ իրադրության ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի զինված ուժերի գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն և տրամաբանությանը:

 

Նախարարի խոսքով, Հայաստանը հավատարիմ մնալով հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն, բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների կառուցողական ջանքերը, միջազգային հանրության՝ իրադրության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները, միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում իր պաշտոնական հայտարարություններում,  պարբերաբար կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ:

 

«Ստեղծված իրավիճակում իրադրության հետագա թեժացումը կանխելու նպատակով մեր զինված ուժերը և ԼՂ ՊԲ-ն  ստիպված են լինում խստորեն պատժելու խախտման ցանկացած դեպք, որի հետևանքով, հակառակորդը կրում է զգալի մարդկային կորուստներ: Գտնում եմ, որ այդ մարդկային կորուստները և թափված արյունն ընկնում է Ադրբեջանի ռազմական, ռազմաքաղաքական ղեկավարության խղճի վրա: Այս իրավիճակում, կարծում եմ, որ իրենք իրենց իսկ ստի զոհը դարձան, որովհետև տարիներ ի վեր իրենց ժողովրդին քարոզում էին, որ հզոր բանակ ենք, անընդհատ համալրում ենք սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, անպարտելի ենք, բայց գտնում եմ, որ, այսպես պետք է ասեմ, թուրքը մնում է թուրք և մենք նրա հետ գործելու ենք այն կանոններով, որով ինքն ուզում է մեր հետ գործել»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Սեյրան Օհանյանը նշեց, որ առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում հայկական զինուժն ստիպված կլինի իրականացնելու համարժեք գործողություններ, էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության՝ ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները